Մատչելիության հղումներ

Արսեն Թորոսյանը՝ սոցապ նախարար, Արեն Մկրտչյանը Լոռու մարզպետ կնշանակվի. վարչապետ


Արսեն Թորոսյանը նշանակվելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելեով, Արեն Մկրտչյանն էլ կնշանակվի Լոռու մարզպետ:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նախօրեին հրաժարականի մասին գրավոր դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին:

ԱԺ կանոնակարգ օրենքով՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Եթե հետ չի վերցնում դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG