Մատչելիության հղումներ

«Հայաստանը ևս պետք է երկաթգիծ կառուցի սեփական տարածքում, սա մեր պատմական հաջողությունն է». Ալիև


«Մենք ամբողջությամբ արդիականացնում ենք Նախիջևանի երկաթուղին», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ Հայաստանը ևս պետք է երկաթգիծ կառուցի սեփական տարածքում։

«Հայաստանը նման պարտավորություն է ստանձնել, և սա մեր հաջորդ պատմական հաջողությունն է», - պնդել է Ալիևը, հավելելով, թե Ադրբեջանն է հեղինակել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, և փաստաթղթի հիմքում ընկած են Ադրբեջանի դիրքորոշումները։

«Այս փաստաթղթի նախաստորագրումը փաստորեն վերջ է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև առճակատմանը։ Դրան զուգահեռ՝ ապահովվել է նաև ցամաքային կապը մեր պատմական տարածաշրջանի՝ Նախիջևանի հետ», - ասել է նա։

Ըստ Ալիևի, Ադրբեջանը «հասել է այն ամենին, ինչ ուզում էր»․ «ատելի Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը»։

Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ Վաշինգտոնու, արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 9-ին նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG