Մատչելիության հղումներ

Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի դեմ ամենազանգվածային հարձակումներից մեկն է իրականացրել


Ռուսական զինուժի հարվածների հետևանքները Ուկրաինայի արևմուտքում, 21-ը օգոստոսի, 2025թ.
Ռուսական զինուժի հարվածների հետևանքները Ուկրաինայի արևմուտքում, 21-ը օգոստոսի, 2025թ.

Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններին զուգահեռ՝ Ռուսաստանը անցած գիշեր Ուկրաինայի դեմ այս տարվա ընթացքում ամենազանգվածային հարձակումներից մեկն է իրականացրել՝ 574 անօդաչու թռչող սարքերի և 40 բալիստիկ ու թևավոր հրթիռների գործադրմամբ, հաղորդում է Կիևը։

Թիրախում են եղել երկրի արևմտյան շրջանները, որտեղ, ենթադրաբար, պահվում է արևմտյան դաշնակիցների կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության մեծ մասը։

Պաշտոնյաների տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, վիրավորվել՝ 15-ը։

Ռուսական հարվածներից տուժել է նաև Հունգարիայի սահմանի մոտ գտնվող էլեկտրոնիկայի գործարանը, որը Ուկրաինայում ամերիկյան ամենամեծ ներդրումներից է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG