Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի առևտրային գործընկերների դեմ սահմանափակումների մեխանիզմ կիրառելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg -ը՝ նշելով, որ Բրյուսելն այդ քայլով փորձում է կանխել պատժամիջոցների շրջանցումը:
Առաջարկը, ինչպես հաղորդվում է, կարող է ներառվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շրջանակներում:
Ամերիկյան լրատվամիջոցի համաձայն՝ որոշումն ընդունվելու դեպքում ԵՄ-ն կարող է արգելել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների կամ տեխնոլոգիաների արտահանումը երրորդ երկրներ, որոնք կարող է ձեռք բերել Ռուսաստանը։