Ուկրաինայի իշխանությունները շարունակում են Լվով քաղաքում նախօրեին Գերագույն ռադայի նախկին խոսնակ Անդրեյ Պարուբիի վրա կրակողի որոնումները:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնի քաղաքական գործչի սպանությունն անվանել է «սարսափելի» և հայտարարել, որ «բոլոր անհրաժեշտ ուժերն ու միջոցները» կօգտագործվեն հանցագործին բռնելու համար։
«Հանցագործությունը, ցավոք, մանրակրկիտ պատրաստված էր։ Բայց բացահայտելու համար արվում է ամեն ինչ», - ասել է Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում։
Նա հավելել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ներգրավված է հետաքննության մեջ, և «հրահանգված է ապահովել, որ ճշգրիտ ու ստույգ տեղեկությունը արագորեն հաղորդվի հանրությանը»։
Լվովի գլխավոր դատախազ Միկոլա Մերետը հայտարարել է, որ հետաքննվում են սպանության բոլոր հնարավոր դրդապատճառները, այդ թվում՝ Ռուսաստանի հնարավոր ներգրավվածությունը։
54-ամյա Պարուբին, որ ուկրաինական հեղափոխության մասնակից էր 2013-2014թթ., ղեկավարել է Գերագույն դառան 2016-19-ին:
Բացի այդ, նա 2014 թվականի փետրվարից օգոստոս ամիսը զբաղեցրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը: