Ուկրաինայի զինված ուժերը կիրակի օրը հայտարարել են, որ չնայած Մոսկվայի պնդումներին ամառային հաջող հարձակման վերաբերյալ, ռուսական զորքերին չի հաջողվել ամբողջական վերահսկողություն հաստատել որևէ խոշոր ուկրաինական քաղաքի նկատմամբ: Ուկրաինայի ԳՇ-ն պնդել է, որ «խիստ չափազանցված» են գրավված տարածքների վերաբերյալ թվերը։
Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը շաբաթ օրը հայտարարել էր, որ մարտից ի վեր Ռուսաստանը Ուկրաինայում գրավել է ավելի քան 3,500 քառակուսի կիլոմետր տարածք և վերահսկողություն սահմանել 149 գյուղի նկատմամբ։
«Չնայած Գերասիմովի պնդումներին՝ ռուսական զորքերին չի հաջողվել ամբողջական վերահսկողություն սահմանել որևէ խոշոր քաղաքի վրա», - ասված է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ: