Մատչելիության հղումներ

Չինաստանում հանդիպել են Էրդողանն ու Ալիևը


Չինական Տյանցզին քաղաքում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։

APA գործակալության փոխանցմամբ՝ Ռեջեպ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը այլ հարցերի թվում քննարկել են նաև Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարները։

«Նախագահները կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի տարածքում՝ մասնավորաբար Նախիջևանում իրականացվող երկաթուղային նախագծերի մասին», - հաղորդում է ադրբեջանական գործակալությունը։

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն անդրադարձել են նաև Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել տարածաշրջանում Թուրքիայի կայունացնող դերակատարությունը», - նշված է հաղորդագրության մեջ։

Տյանցզինում այսօր կայացել է նաև Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG