Կառավարությունը որոշել է չհամագործակցել ամերիկյան Arnold & Porter փաստաբանական ընկերության հետ:
Երկու շաբաթ առաջ գործադիրը փակ դռների հետևում, առանց հանրային քննարկման, որոշել էր կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործով արբիտրաժային հայցից պաշտպանվելու համար այդ ընկերությանը 3.2 միլիոն դոլար վճարել: Այսօր դարձյալ, առանց հանրային քննարկման, գործադիրը որոշել է այս ընկերության հետ չաշխատել ու նույն գումարը փոխանցել մեկ այլ ընկերության՝ Foley Hoag LLP-ին:
Ինչո՞ւ է փոխվում փաստաբանական ընկերությունը: Որոշման հիմնավորման տեքստում միայն գրել են՝ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, շահերի բախման խնդիր կա, որն էլ խոչընդոտում է Arnold & Porter-ի հետ համագործակցությունը:
Ո՞ւմ շահերն են բախվում ու ինչպե՞ս. գործադիրը հավելյալ մեկնաբանություն չի տվել: Միայն հայտնում են, որ նոր ընկերության առաջարկը որակապես չի զիջում նախորդին, և որ այժմ էլ Foley Hoag LLP-ն Հայաստանի շահերի պաշտպանության համար մի շարք այլ գործերում է ներգրավված: Բացի այդ, ըստ կառավարության, ընկերությունը համաձայնել է աշխատել նույն գնով, ինչ Arnold & Porter-ը:
Մանրամասները քիչ անց: