Բելառուսում Լեհաստանի քաղաքացի է ձերբակալվել՝ լրտեսության կասկածանքով, հայտնում է Reuters գործակալությունը։
Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ նրա մոտ հայտնաբերվել են առաջիկա ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններին վերաբերող փաստաթղթեր։
Լեհաստանի իշխանությունները ձերբակալությունը որակել են որպես սադրանք՝ խոստանալով արձագանքել տեղի ունեցածին։
Լեհաստանի հատուկ ծառայությունների համակարգողի խոսնակ Յացեկ Դոբժինսկին X հարթակում հայտարարել է, որ սա «Լուկաշենկոյի ռեժիմի հերթական սադրանքն է Լեհաստանի դեմ»։