Եվրոպան սխալվում է՝ հետևելով Դոնալդ Թրամփի ռազմավարությանը, Mehr-ի փոխանցմամբ՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ հավելելով, որ Թեհրանը բաց է դիվանագիտության և միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի համար, սակայն պատժամիջոցները պետք է վերացվեն։
«Երկու տասնամյակից ավելի Եվրոպան գտնվել է իմ երկրի խաղաղ միջուկային ծրագրի շուրջ շարունակվող, արհեստական ճգնաժամի կենտրոնում։ Շատ առումներով Եվրոպայի դերը արտացոլել է միջազգային ուժերի ավելի լայն հարաբերությունների վիճակը։ Մեր տարածաշրջանում մաքսիմալիստական նպատակներով ռազմատենչ Ամերիկային զսպելու ձգտող մի ժամանակ չափավոր ուժ լինելով՝ Եվրոպան այսօր թույլ է տալիս Վաշինգտոնի չափազանցությունները», - նշել է Արաղչին։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան սկսել են Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու գործընթացը։ Նրանք դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ նախաձեռնելու 2015 թվականի Իրանական միջուկային գործարքի այսպես կոչված՝ հակադարձ մեխանիզմը, որով վերականգնվում են ՄԱԿ-ի պատժամիջոցները:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին այս որոշումն անվանել է անհիմն և անօրինական: