Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է, որ առաջիկայում կզրուցի Պուտինի հետ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 7-ին լրագրողներին հայտնել է, որ առաջիկա օրերին նախատեսում է զրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքով՝ արդեն այս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվում է եվրոպացի առաջնորդների այց։

Նույն օրը Թրամփը հայտարարել է նաև, որ պատրաստ է անցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «երկրորդ փուլին»։ Այդ հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Ուկրաինայի դեմ իրականացվեց պատերազմի ընթացքում աննախադեպ մասշտաբի մեկօրյա հարձակում՝ ռուսական դրոնների և հրթիռների կիրառմամբ։ Հարձակման հետևանքով Կիևում վնասվեց կառավարական շենք։

Թրամփը լրագրողների հետ զրույցում մի քանի անգամ ընդգծել է, որ իրավիճակով «դժգոհ է», սակայն որոշումները կընդունվեն մոտ ապագայում։ Նա նշել է, որ եվրոպացի ղեկավարները Վաշինգտոն կժամանեն երկուշաբթի կամ երեքշաբթի, իսկ ինքն առաջիկա օրերին պատրաստվում է զրուցել Պուտինի հետ՝ առանց հավելյալ մանրամասների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG