Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների վերաբերյալ այս պահի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 10 հաղորդում, որոնցից 5-ը բացահայտվել է, 1 անձ ձերբակալվել է, իսկ մյուս 5 դեպքով բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են, «Ազատությանը» հայտնում է ՆԳՆ խոսնակը։
Խաղի տոմսերը, որոնք սպառվել էին վաճառքի մեկնարկից ժամեր անց, հետագայում հայտնվել են «սև շուկայում»՝ աննախադեպ բարձր գներով, երբեմն նույնիսկ մինչև 80 անգամ բարձր։
Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների համար կա մեկ ձերբակալված. ՆԳՆ
