Հայաստանը մտահոգություն է հայտնել Քաթարի մայրաքաղաք Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ: Այս մասին X-ում հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ը:
«Հայաստանը խորապես մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ և բոլոր ներգրավված կողմերին զսպվածության կոչ է անում՝ տարածաշրջանային անվտանգային իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար»,-ասված է հայտարարությունում:
Իսրայելական օդուժը երեկ հրթիռակոծել է Քաթարի մայրաքաղաք Դոհայում գտնվող այն շենքը, որտեղ այդ պահին խորհրդակցություն էին անցկացնում «Համաս» շարժման ղեկավարները: