Մատչելիության հղումներ

Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարը


Սեպտեմբերի 11-ին և 12-ին Հայաստանում է լինելու Միացյալ Նահանգների պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը, հայտնում է Հայատանում ԱՄՆ դեսպանությունը։

«Այցն ընդգծում է տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խթանելու հարցում Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր հանձնառությունը։ Զարգացնելով մեր ռազմավարական գործընկերության հիմքերը՝ մենք շարունակում ենք ամրապնդել երկկողմ կապերն ու դիտարկել համագործակցության հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ուղղություններում», - ասված է հայտարարությունում։

Օրերս ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ ամերիկյան կողմի հետ առաջիկայում նախատեսվում են քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG