Իսրայելի բանակը ցամաքային հարձակում է սկսել Գազա քաղաքը գրավելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին։
Նախօրեին իսրայելական ռմբակոծությունների հետևանքով Գազայում ավերել էին առնվազն 30 բնակելի շենքեր և հազարավոր մարդկանց հարկադրել լքել իրենց տները:
Իսրայելը հայտարարել է, որ նախատեսում է գրավել քաղաքը, վերացնել Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը և ուժեղացրել է հարձակումները: