ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ձախակողմյան ANTIFA շարժումը ներառվում է ահաբեկչական կազմակերպությունների շարքում։ «Ես նաև պահանջելու եմ խիստ ստանդարտներին համապատասխան հետաքննել այն աղբյուրները, որոնք ֆինանսավորում են այս շարժումը», – գրել է Միացյալ նահանգների նախագահը Truth Social հարթակում։
ANTIFA-ն հստակ կառուցվածք ու ղեկավարություն չունեցող գաղափարական շարժում է, և մնում է անորոշ՝ նախագահի այս հայտարարությունն ինչ իրավական ուժ կարող է ունենալ, նշում է Reuters գործակալությունը։
Թրամփի հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Յուտայի դատախազները պաշտոնական մեղադրանք առաջադրեցին 22-ամյա Թայլեր Ռոբինսոնին՝ պահպանողական գործիչ Չարլի Քըրքի սպանության գործով։ Քննիչները, սակայն, դեռ կապ չեն հայտնաբերել Ռոբինսոնի և որևէ կազմակերպության միջև, իսկ հարձակման շարժառիթները մնում են անհայտ։
Թրամփը դեռ 2020-ին էր առաջարկել ANTIFA-ն ահաբեկչական շարժում ճանաչել՝ Ջորջ Ֆլոյդի սպանությունիցհետո բռնկված բողոքի ակցիաների ֆոնին։