Մատչելիության հղումներ

Ուկրաինան հայտարարում է՝ հարվածել է Կուրսկի մարզում գտնվող 810-րդ բրիգադի լոգիստիկ կենտրոնին


Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ սեպտեմբերի 18-ի գիշերը հարված են հասցրել Կուրսկի մարզում գտնվող 810-րդ առանձին ծովային հետևակի բրիգադի լոգիստիկ կենտրոնին։

Ըստ ուկրաինացի զինվորականների՝ հարվածը հասցվել է մատակարարման պահեստին, զինամթերքի պահեստներին և ստորաբաժանման զենքի ու ռազմական տեխնիկայի թաքստոցներին։

810-րդ առանձին բրիգադը տեղակայված է Սևաստոպոլում: Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո դրա զինվորները մասնակցել են Մելիտոպոլի, Բերդյանսկի, Վոլնովախայի և Մարիուպոլի համար մղված մարտերին: «Վերստկայի» տվյալներով՝ բրիգադն ամենամեծ կորուստներն է կրել Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հետ մարտերում:

Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ ստորաբաժանման զինծառայողները ներկայումս ակտիվորեն մասնակցում են Հյուսիսային Սլոբոժանսկի ուղղությամբ իրականացվող հարձակողական գործողություններին և ներգրավված են նաև ռազմական հանցագործությունների մեջ, այդ թվում՝ ուկրաինացի ռազմագերիների մահապատժի մեջ։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG