Մատչելիության հղումներ

Ես կարծում եմ, որ Սահմանադրությունը կընդունվի. վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Սահմանադրությունը կընդունվի:

«Որովհետև այս պրոցեսի հեղինակը ժողովուրդն է՝ ի դեմս ՀՀ սնուցող մայրերի», - այսօր կուսակցության համաժողովի ընթացքում ճեպազրույցին ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե եթե 2026թ. ընտրություններից հետո նոր Սահմանադրություն չընդունվի, դա կվտանգի՞ Բաքվի հետ Երևանի կողմից հայտարարվող խաղաղությունը:

Իսկ թե արդյոք «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը տեղ կգտնի՞ նոր Սահմանադրության մեջ, Փաշինյանն ասաց, որ դա պատեհ չէ, բայց դա որպես ենթատեքստ ու գաղափարական հենք է ծառայելու:

«Այսինքն՝ պարզ է, որ այդ գաղափարախոսության վրա է հիմնված լինելու», - նշեց նա:

«Քաղաքացիական պայմանագիրն» այսօր հռչակեց Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք: Այդ նպատակով 2026թ-ի Ազգային ժողովի ընտրություններում մեծամասնություն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով մայր օրենքի ընդունման գործընթաց:

Հարցին, թե ինչո՞վ է խոչընդոտում Երրորդ Հանրապետությունը, Փաշինյանը պատասխանեց. «Երրորդ Հանրապետությունը մեզ ոչ մի բանով չի խանգարում և չի խանգարել, խնդիրն այն է, որ մենք արդեն երկար ժամանակ ապրում ենք չորրորդ հանրապետության պայմաններում»:

Նա նաև չմանրամասնեց, թե Բաքվում գտնվող ՀՀ ԱԱԾ տնօրենի օրակարգում գերիների հարցն ինչ տեղ է զբաղեցնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG