Մատչելիության հղումներ

Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել Չինաստանի պետխորհրդի նախագահը, մի շարք այլ երկրների ղեկավարներ


Չինաստանի պետական խորհրդի նախագահ Լի Ցյան, արխիվ
Չինաստանի պետական խորհրդի նախագահ Լի Ցյան, արխիվ

Հայաստանի Անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի պետական խորհրդի նախագահ Լի Ցյանը:

ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է.

«Այս ամսվա սկզբին Դուք հաջող այց կատարեցիք Չինաստան՝ մասնակցելու ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանն, ինչպես նաև չին ժողովրդի՝ ճապոնացի զավթիչների դեմ դիմադրության պատերազմում հաղթանակի և ֆաշիզմի դեմ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը և Դուք ունեցաք բեղմնավոր հանդիպում և երկկողմ հարաբերությունները բարձրացրեցիք պատմականորեն ամենաբարձր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակներում համագործակցությունը հիմնովին խթանելու համար պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանք գործադրել, որպեսզի շարունակաբար հարստացնենք չին-հայկական ռազմավարական գործընկերության հարաբերությունների օրակարգը»:


Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ է ստացել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևից, Եգիպտոսի նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիից, Տաջիկստանի նախագահ էմոմալի Ռահմոնից, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովից, Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիից, Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյազկովից, Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանից, փոխանցում են Կառավարության լրատվականից:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG