Ռուսաստանի զինված ուժերը սեպտեմբերի լույս 23-ի գիշերը զանգվածային օդային հարձակում են իրականացրել Ուկրաինայի տարածքի վրա։ Ուկրաինայի օդային ուժերի տվյալներով՝ կիրառվել է երեք «Իսկանդեր-Մ/KN-23» բալիստիկ հրթիռ և շուրջ 115 անօդաչու թռչող սարք, որոնցից մոտ 60-ը՝ «Շահեդ» տիպի։
Ուկրաինական կողմը հայտնում է, որ հակաօդային պաշտպանության միջոցով ոչնչացվել կամ ճնշվել է ընդհանուր առմամբ 103 ԱԹՍ։
Կիևում ընդգծում են, որ ռուսական բանակը շարունակաբար կիրառում է հրթիռներ, ԱԹՍ-ներ ու այլ զինատեսակներ՝ հարվածներ հասցնելով քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ուկրաինայի իշխանություններն ու միջազգային կազմակերպությունները նման հարձակումները որակում են որպես Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող ռազմական հանցագործություններ։