Անցնող տարին որոշ հույսեր ներշնչեց աշխարհում առկա հակամարտությունների լուծման տեսանկյունից, քիչ առաջ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
Որպես հակամարտությունների կարգավորման հաջողված օրինակներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է. «Կամբոջայի և Թաիլանդի միջև կնքված հրադադարը և Միացյալ Նահանգների միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը»։