Մատչելիության հղումներ

Վարչապետն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր


ՄԱԿ 80-րդ նստաշրջանի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանն ու Ֆերիդուն Սինիրլիօղլուն կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու տարածաշրջանում համագործակցության խթանումը:

Շեշտվել է, որ երկկողմ ակտիվ փոխգործակցությունը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և փոխվստահության ամրապնդմանը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող այլ հացերի շուրջ:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG