Մատչելիության հղումներ

Միչիգան նահանգի եկեղեցում հրաձգության հետևանքով կա առնվազն 4 զոհ և 8 վիրավոր


ԱՄՆ Միչիգան նահանգի Գրանդ Բլան քաղաքի մորմոնական եկեղեցին՝ այրվելիս
ԱՄՆ Միչիգան նահանգի Գրանդ Բլան քաղաքի մորմոնական եկեղեցին՝ այրվելիս

ԱՄՆ Միչիգան նահանգի Գրանդ Բլան քաղաքի մորմոնական եկեղեցում կիրակնօրյա աղոթքի ընթացքում տեղի է ունեցել հրաձգություն և հրդեհ, հաղորդում է AP գործակալությունը։ Նախկին ծովային հետևակը բեռնատարով մխրճվել է եկեղեցու շենքի մեջ, ապա կրակ բացել հավատացյալների վրա և փորձել հրդեհել շինությունը։

Իրավապահների հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով առնվազն չորս մարդ զոհվել է, ութը վիրավորվել, իսկ զոհերի թիվը կարող է աճել՝ փլատակների որոնողական աշխատանքների ավարտից հետո։ Կրակոցներ արձակողը՝ 40-ամյա Թոմաս Ջեյքոբ Սանֆորդը, տեղում սպանվել է ոստիկանների կողմից։

Իրավապահներ խոսքով՝ հարձակվողը գործել է միայնակ, և քաղաքին այլևս վտանգ չի սպառնում։ Հարձակման շարժառիթները դեռևս պարզ չեն։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG