Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի մրցանակն այս տարի շնորհվել է երեք լրագրողի


Լուսանկարում՝ Մաքսիմ Բուտկևիչը
Լուսանկարում՝ Մաքսիմ Բուտկևիչը

ԵԽԽՎ-ն մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի հեղինակավոր մրցանակն այս տարի շնորհվել է երեք լրագրողի՝ ադրբեջանական բանտում գտնվող Abzas media-ի գլխավոր խմբագիր Ուլվի Հասանլիին, Վրաստանում կալանքի տակ գտնվող Մզիա Ամագլոբելիին և ռուսական գերությունից վերադարձած ուկրաինացի լրագրող և իրավապաշտպան Մաքսիմ Բուտկևիչին։

«Օգտվելով այս առիթից դիմում եմ բոլորիդ՝ խնդրում եմ՝ հիշեք ուկրաինացի ռազմագերիներին, մի՛ մոռացեք Ռուսաստանի կողմից անօրինական կերպով ձերբակալված ուկրաինացի քաղաքացիական անձանց, Ռուսաստանի կողմից անօրինական կերպով առևանգված ուկրաինացի երեխաներին։ Մի մոռացեք բոլոր նրանց, ովքեր պայքարում են ազատության և արժանապատվության համար, բայց ճնշվում և բանտարկվում են Եվրոպայում կամ այլուր»,- հայտարարել է Բուտկևիչը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG