Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն շաթդաունի շեմին է


Սպիտակ տունն ու Կոնգրեսի ներկայացուցիչները անցած գիշեր կայացած բանակցությունների ընթացքում այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ ԱՄՆ դաշնային հաստատությունների ֆինանսավորման շարունակության շուրջ։

Բանակցությունների ավարտին Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ «կառավարական հաստատությունների աշխատանքի դադարեցումը (շաթդաուն) ամենայն հավանականությամբ անխուսափելի է»։

Ներկայում Միացյալ Նահանգներում գործում է դաշնային գերատեսչությունների ժամանակավոր ֆինանսավորման մասին օրենքը, որի երկարաձգման համար Սենատում այն պետք է 60 քվե ստանա։ Թրամփին աջակցող հանրապետականները, սակայն, Կոնգրեսի վերին պալատում ընդամենը 53 ձայն ունեն։

«Եթե կառավարությունը դադարեցնի աշխատանքը, դրա միակ մեղավորը լինելու են դեմոկրատները»,- բանակցությունների ավարտին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Եթե կողմերը վերջին պահին չկարողանան ընդհանուր հայտարարի գալ, ապա վաղվանից ԱՄՆ պետական հաստատությունների մի զգալի մասը կդադարեցնի աշխատանքը։ CNN-ի գնահատմամբ, սակայն, 2025-ի շաթդաունը կարող է արմատապես տարբերվել նախորդներից։

«Սպիտակ տան վարչաբյուջետային քաղաքականության վարչությունը արդեն իսկ հանձնարարել է դաշնային գերատեսչություններին շաթդաունի դեպքում զանգվածային կրճատումներ իրականացնել պետական այն ծրագրերում, որոնք նախագահ Թրամփի առաջնահերթությունների թվում չեն»,- գրում է CNN-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG