Ուկրաինական ուժերը թիրախավորել են Սանկտ Պետերբուրգ քաղաքի մոտակայքում գտնվող խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը, որում խոշոր հրդեհ է բռնկվել, այս մասին հայտնել են տեղական իշխանությունները։
Կիևը հաստատել է Կիրիշի քաղաքի արդյունաբերական գոտու վրա հարձակման փաստը։
Ուկրաինայից 800 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կիրիշիում է գտնվում Կրեմլի հետ կապված «Սուրգուտնեֆտեգազ» նավթային ընկերությանը պատկանող «Կիրիշինեֆտեորգսինտեզի» նավթավերամշակման գործարանը։
Տարեկան մոտ 20 միլիոն տոննա նավթի վերամշակման հզորությամբ այն Ռուսաստանի խոշորագույն նավթային օբյեկտներից մեկն է։