Մատչելիության հղումներ

«Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության»․ Կալլաս


ԵՄ արտգործնախարար Կայա Կալլաս
ԵՄ արտգործնախարար Կայա Կալլաս

Եվրամիությունը սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը։

«Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության։ Կարծում եմ, նրանց կողմից խաղաղ համաձայնագրի ստորագրմամբ բոլորն են շահագրգռված», - ասել է Կալլասը։

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG