Ադրբեջանում Իսրայելի դեսպանը հայտարարել է առաջիկայում Բաքվում դիվանագիտական առաքելությունը ավարտելու մտադրության մասին:
Ջորջ Դիքի խոսքով՝ դեսպանի պաշտոնը կթողնի առաջիկա ամռանը, պատճառների մասին նա չի խոսել։
Դիքը Ադրբեջանում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունը գլխավորում է 2018 թվականից։