Ադրբեջանը համատեղ զորավարժություններ է անցկացրել Սերբիայի զինված ուժերի հետ, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները փորձարկել են տարբեր տեսակի զինատեսակներ, առաջխաղացման տեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ հարձակողական բնույթի դրոններ։ Զորավարժությունների մասնակիցների և ներգրավված տեխնիկայի մասին չի հաղորդվում։
Զուգահեռաբար Ադրբեջանի զինված ուժերը վարժանքներ են իրականացնում նաև Իրանի զինված ուժերի հետ, որը մեկնարկել է մայիսի 19-ին և կշարունակվի մինչև մայիսի 21-ը: