Մատչելիության հղումներ

«Ամեն օր փոշի, որտեղ պիտի ծառ տնկեն՝ շենք են սարքում». քամին Երևանում նորից փոշի բերեց


Մայիսի 11-ի ուժգին քամին Երևանում փոշու ամպեր բարձրացրեց, հատկապես մայրաքաղաքի բազմաթիվ շինհրապարակների մոտակայքում էր վիճակը վատ: Փակ պատուհանների հետևից երևանցիները տեսանկարահանել են որևէ կերպ չփակված կառուցվող շենքերից ելնող և տեսադաշտը փակող փոշու քուլաները:

Սա եզակի դեպք չէ. Երևանում ամեն քամու հետ օդի աղտոտվածություն ու փոշին իրենց խիստ զգացնել են տալիս. «Հետք»-ն է հաշվել, որ նախորդ տարվա մեծ մասը՝ ավելի քան 10 ամիս, փոշու պարունակությունն օդում նորմայից բարձր է եղել: Երևանի փողոցներում արված փոքրիկ հարցման մասնակիցները ևս ասում են՝ փոշին շատ է:

Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանի խոսքով՝ մայիսի 11-ի փոշին կարճատև քամու հետևանքով էր, որն օդ բարձրացրեց Երևանում շինհրապարակների և 15-ից ավելի բաց հանքերի փոշին: Հանքերի վրա, Ավետիսյանն ասում է, քաղաքային իշխանությունները մեծ ազդեցություն չունեն, իսկ կառուցապատողների դեպքում նախատեսում են տուգանքները խստացնել, թեև օրենքը հիմա մանրամասն նկարագրում է, ինչպես պիտի շինհրապարակ կահավորված լինի:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

«Ամեն օր փոշի, որտեղ պիտի ծառ տնկեն՝ շենք են սարքում». քամին Երևանում նորից փոշի բերեց
please wait

No media source currently available

0:00 0:04:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG