Մատչելիության հղումներ

Ամիրյան փողոցում մեքենա է պայթել, կան տուժածներ


Այսօր ժամը 14․43-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում մեքենա է պայթել։ Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ պայթյունը տեղի է ունեցել Տոյոտա մակնիշի ավտոմեքենայում։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակն էլ հայտնում է, որ 58 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը գտնվել է կանգառում, երբ հանդիպակաց գոտիում գտնվող մեքենայում պայթյուն է տեղի ունեցել։ Տուժել են ուղևորներ։

Առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է. «Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է: Մյուսի առողջական վիճակը` միջին ծանրության: Երրորդ քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, առողջական վիճակը գնահատվում է բավարար», - ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG