ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի «ագրեսիվ ձև», և նա իր ընտանիքի հետ ներկայումս քննարկում է բուժման տարբերակները, նշվում է մայիսի 18-ին նրա գրասենյակի արած հայտարարության մեջ։
82-ամյա Բայդենը հետազոտություն է անցել մայիսի 16-ին:
Գրասենյակից հավելել են, որ չնայած սա հիվանդության ավելի ագրեսիվ, արագ զարգացող տեսակ է, բայց հնարավորություն կա հիվանդության արդյունավետ վերահսկման:
Նրա նախագահական պաշտոնավարումը ավարտվել է հունվարի 20-ին, երբ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնել է նախագահի պաշտոնը՝ Քամալա Հարիսին հաղթելուց հետո, ով Բայդենի ղեկավարության ժամանակ փոխնախագահն էր։
Նախագահ Թրամփը գրառում է կատարել սոցիալական ցանցում` նշելով, որ տխրությամբ է ընդունել Ջո Բայդենի հիվանդության մասին լուրը։