Մատչելիության հղումներ

Արաղչին ժամանել է Ռուսաստան, բանակցություններ կվարի Պուտինի հետ


Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստան՝ հանդիպումներ անցկացնելու նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ բարձրաստիճան ռուսաստանցի ղեկավարների հետ։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հունիսի 23-ին լրագրողներին հայտնել է, որ Արաղչին այցի ընթացքում «մի շարք բանակցություններ» կվարի։

«Ինտերֆաքս» գործակալությունը, վկայակոչելով Կրեմլի խորհրդական Յուրի Ուշակովին, հաղորդում է, որ Պուտինը նախատեսում է Արաղչիի հետ հանդիպում օրվա ընթացքում։

Իրանի արտգործնախարարը Մոսկվա է ժամանել Թուրքիայից:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG