«Կարծում եմ՝ առաջիկայում կքննարկենք ու որոշում կկայացնենք»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցին, թե արդյոք Բաքվում խաղերին մասնակցության վերաբերյալ որոշում կա՞:
Ադրբեջանից այսօր հայտարարել են, որ ԱՊՀ 3-րդ խաղերին մասնակցելու հրավերներ են ուղարկել կառույցի բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին:
«Դա կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ անվտանգության միջոցառումներից։ Կարծում եմ՝ որոշումները պետք է կայացվեն ամբողջ ինֆորմացիայի պարագայում, կքննարկենք և ըստ այդմ կորոշենք», - այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հավելեց Ժաննա Անդրեասյանը։