Մատչելիության հղումներ

Առնվազն 60 մարդ է զոհվել Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով


Առնվազն 60 մարդ է զոհվել, գրեթե 150-ը՝ վիրավորվել Ֆիլիպինների կենտրոնական Սեբու նահանգի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով: Փլուզվել են շենքեր:

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի՝ տեղական ժամանակով 9:59-ին, Սեբու կղզու հյուսիսային հատվածում՝ մոտ 90 հազար բնակիչ ունեցող Բոգո քաղաքի մոտակայքում:

Երկրաշարժին հաջորդել են 5 և ավելի բալլ ուժգնությամբ հետցնցումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG