Մատչելիության հղումներ

Ասադով. Հայաստանն ընդունել է Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի վերաբերյալ Ալիևի պահանջը


Հայաստանն ընդունել է Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի վերաբերյալ նախագահ Իլհամ Ալիևի պահանջը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ կառավարության հատուկ նիստում ամփոփելով վաշինգտոնյան հանդիպման արդյունքները։

Ասադովի գնահատմամբ՝ ԱՄՆ մայրաքաղաքում Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված հռչակագիրը «ադրբեջանական ժողովրդի պատմական արդարության համար պայքարի արդյունք է, մեր պետության քաղաքական և դիվանագիտական ուժի և միջազգային հեղինակության արտահայտություն»:

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն, իր հերթին ելույթ ունենալով, հայտարարել է, թե Նախիջևան անարգել տեղաշարժի ապահովումը ռազմավարական նշանակություն ունեցող նախագծի մի մասն է:

«Նոր միջանցքի բացումը կծառայի այս նպատակին։ Զանգեզուրով անցնող նոր միջանցքը, որը մեծ նշանակություն ունի Եվրոպայի և Ասիայի միջև, խթան կհաղորդի տնտեսական աճին։ Միջանցքը միայն ենթակառուցվածքային նախագիծ չէ, այն կունենա ավելի մեծ թողունակություն՝ որպես այլընտրանք գործող երթուղիներին»,- ըստ ԱՊԱ գործակալության՝ ասել է Մուստաֆաևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG