Մատչելիության հղումներ

ԱԹՍ-ներով հարվածներ Ուկրաինային. Խարկովում 45 մարդ Է տուժել


Խարկով, Ուկրաինա, 30-ը ապրիլի, 2025թ.
Խարկով, Ուկրաինա, 30-ը ապրիլի, 2025թ.

Ռուս զինվորականները ապրիլի լույս 30-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են ուկրաինական Խարկովի և Դնեպրի շրջաններին, հայտնում են տեղական իշխանությունները: Խարկովում 45 մարդ Է տուժել, Դնեպրոպետրովսկում կա մեկ զոհ:

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի տեղեկություններով՝ ՌԴ բանակը քաղաքին 16 հարված է հասցրել դրոններով։ Տուժել են բարձրահարկ շենքեր և մասնավոր տներ, բժշկական հաստատություն, քաղաքացիական ենթակառուցվածքներ, գրել է Տերեխովը սոցցանցում:

Փրկարարական ծառայությունից հայտնել են, որ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում 10 հրդեհ է բռնկվել:

Դնեպրոպետրովսկի շրջանի իշխանությունները նույնպես հայտնել են անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին:

XS
SM
MD
LG