Մատչելիության հղումներ

Բացահայտվել է Մերձավանում սպանության դեպքը. ՔԿ


Մերձավանում Փարաքարի համայնքապետի ու նրա ընկերոջ սպանության գործով ձերբակալված Նարեկ Օհանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Նախաքննության ընթացքում, ըստ հաղորդագրության, սպորտային պայուսակի մեջ հայտնաբերվել է նաև մարզասրահի այցեքարտ, որը պարզվել է՝ պատկանում է սպանություն կատարող անձին: Բացահայտվել է նաև սպանություն կատարած՝ խմբի մյուս անդամ հանդիսացող անձի ինքնությունը, ով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին:

Նա տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ և մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը: Քննիչի կողմից առգրավվել է նաև ինքնաձիգը:

Սպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (սպանությունը), 44-155-րդ 1-ին մասով (սպանության փորձը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG