Մատչելիության հղումներ

Բայդեն. Պուտինը չի բավարարվի Ուկրաինայի մի հատվածը գրավելով


ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդեն, արխիվ
ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինան համարում է Ռուսաստանի մաս և չի բավարարվի Ուկրաինայի միայն մեկ հատվածը գրավելով, BBC News-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը։ Սպիտակ տունը լքելուց հետո տված առաջին հարցազրույցում դեմոկրատ առաջնորդը միաժամանակ պնդել է, թե Պուտինը ձգտում է վերականգնել ԽՍՀՄ-ի՝ ժամանակին ունեցած ազդեցությունը։

«Նա չի կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ Խորհրդային Միությունը փլուզվեց։ Եվ յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ նա կանգ է առնելու, պարզապես հիմար է», - պնդել է Բայդենը։

Նախկին նախագահը նաև մտահոգություն է հայտնել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև հարաբերությունների հնարավոր վատթարացման վերաբերյալ՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։ Պաշտոնաթող նախագահը պնդել է, թե այդ քայլերը կարող են փոխել ժամանակակից աշխարհի ամբողջ պատմությունը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG