Մատչելիության հղումներ

Բելառուսական ընդդիմության առաջնորդներից Ստատկևիչի գտնվելու վայրն անհայտ է


Բելառուսական ընդդիմության առաջնորդներից 69-ամյա Նիկոլայ Ստատկևիչի գտնվելու վայրը հինգշաբթի օրվանից ի վեր անհայտ է։

Քաղաքական գործիչը բանտից ազատ է արձակվել անցած օրերին, սակայն մինչ այս պահը հարազատները նրա մասին որևէ տեղեկություն չունեն, այս մասին ասված է բելառուսական իրավապաշտպան խմբերի հայտարարություններում։

Հաղորդվում է, որ ընդդիմադիր գործիչը բանտից ազատ արձակվելուց հետո հրաժարվել է լքել Բելառուսի տարածքը և մեկնել Լիտվա, Ստատկևիչի կինը, ամերիկացի դիվանագետները և այլոք փորձել են համոզել նրան լքել Բելառուսը, բայց չի հաջողվել։

«Բելսատը»՝ հղում անելով Սվետլանա Տիխանովսկայայի խորհրդական Դենիս Կուչինսկիին, Ստատկևիչը «ջարդել է ավտոբուսի դուռը և դուրս է նետվել՝ վազելով դեպի Բելառուսի տարածք»։

Նա մի քանի ժամ կանգնած է եղել սահմանին, սակայն լիտվական կողմը պնդում է, որ Ստատկևիչը չի հատել Լիտվա-Բելառուս սահմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG