Մատչելիության հղումներ

Բոլիվիայում իշխող ուժը պարտվում է նախագահի և Սենատի ընտրություններում


Բոլիվիա - Ռոդրիգո Պաս Պերեյրայի կողմնակիցները հետևում են ընտրությունների նախնական արդյունքներին, Լա Պաս, 17-ը օգոստոսի, 2025թ.
Բոլիվիա - Ռոդրիգո Պաս Պերեյրայի կողմնակիցները հետևում են ընտրությունների նախնական արդյունքներին, Լա Պաս, 17-ը օգոստոսի, 2025թ.

Բոլիվիայում իշխող ուժի թեկնածուն 20 տարվա ընթացքում առաջին անգամ պարտվել է նախագահական ընտրություններում։ Քվեարկությունը տեղի է ունեցել տնտեսական և էներգետիկ ճգնաժամի, գրեթե 25 տոկոս գնաճի, կառավարության կողմից արտասահմանյան վարկերի չվճարման ռիսկի և իշխանությունների դեմ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։

Իշխող «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցության նախագահի թեկնածու Էդուարդո դել Կաստիլյոն ստացել է ձայների ընդամենը 3.2 տոկոսը։ Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ ընտրատեղամասում նրա քվեարկությունն ուղեկցվել է քաղաքացիների սուլոցներով։

Կենտրոնամետ սենատոր Ռոդրիգո Պաս Պերեյրան առաջատարն է՝ ձայների 32.8 տոկոսով, որին հաջորդում է աջակողմյան գործիչ, Բոլիվիայի նախկին նախագահ Խորխե Կիրոգան՝ գրեթե 27 տոկոսով։

Նախագահականին զուգահեռ տեղի են ունեցել նաև օրենսդիր մարմնի ընտրություններ։ Սենատում իշխող կուսակցությունը կորցրել է 21 տեղ՝ չստանալով գեթ մեկ մանդատ։ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը ստացել է 15 մանդատ, «Ազատ դաշինքը»՝ 12, ընդդիմադիր «Միասնություն» դաշինքը՝ 8, ևս մեկ մանդատ բաժին է հասել պահպանողական «Հանուն անկախ և ինքնիշխան Բոլիվիայի» կուսակցությանը։

Ստորին պալատի ընտրությունների քվեների հաշվարկը շարունակվում է։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG