Պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքին սպանած անձին հայտնաբերելու ուղղությամբ ԱՄՆ Յուտա նահանգում լայնածավալ որոնումները շարունակվում են։
Ոստիկանության տվյալներով՝ երիտասարդ ակտիվիստի վրա մահացու կրակ է բացել մուգ հագուստով անձը՝ մոտակա շենքի տանիքից, և ըստ ամենայնի նա դեռ ազատության մեջ է:
31-ամյա Քըրքը սպանվել է Յուտայի համալսարանում ելույթի ժամանակ։
Հայտնի փոդքասթերը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հավատարիմ աջակիցներից էր, նրա գլխավորած շարժումը ուսանողների շրջանում պահպանողականություն է քարոզում։