Մատչելիության հղումներ

«Չենք պատրաստվում յուրաքանչյուր կանչով թռչել աշխարհի մի ծայրից մյուսը՝ հանդիպումները միջնորդելու համար»․ ԱՄՆ պետդեպ


ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուս, արխիվ
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուս, արխիվ

Վաշինգտոնը դեռ հավատարիմ է Մոսկվայի և Կիևի հարաբերությունների կարգավորմանը, կօգնեի և կանի հնարավորը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը՝ միևնույն ժամանակ շեշտելով․ - «Մենք չենք պատրաստվում յուրաքանչյուր կանչով թռչել աշխարհի մի ծայրից մյուսը՝ հանդիպումները միջնորդելու համար»։

«Ժամանակն է, որ նրանք [Ռուսաստանն ու Ուկրաինան] մշակեն և ներկայացնեն կոնկրետ գաղափարներ՝ հակամարտության ավարտի վերաբերյալ: Դա այժմ կախված կլինի նրանցից», - ասել է Բրյուսը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր հայտարարել, թե Մոսկվան և Կիևը հիմա պետք է կարգավորման կոնկրետ առաջարկներ ներկայացնեն, և եթե առաջիկայում առաջընթաց չլինի, Վաշինգտոնը կհրաժարվի իր միջնորդական ջանքերից։

«Մենք հիմա այնպիսի փուլում ենք, երբ երկու կողմերը պետք է ներկայացնեն կոնկրետ առաջարկներ՝ այս հակամարտությանը վերջ տալու համար ... Եթե առաջընթաց չլինի, մենք հետ կկանգնենք որպես այս գործընթացի միջնորդներ», - հայտարարել էր Ռուբիոն:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն իր հերթին ասել էր, որ Թրամփը հրադադար հաստատելու նպատակով Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցություններում կիրառում է մտրակի և բլիթի քաղաքականություն և վճռական է տրամադրված։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG