Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չորեքշաբթի չորսօրյա այց է կատարում Ռուսաստան՝ դիվանագիտական աջակցություն ապահովելով նախագահ Վլադիմիր Պուտինի համար:
Այցի ընթացքում Սին և Պուտինը նախատեսում են ստորագրել մի շարք համաձայնագրեր՝ խորացնելու համար «առանց սահմանափակումների» ռազմավարական գործընկերությունը, որը վերջին տարիներին էլ ավելի է ամրապնդվել։ Չինաստանն արդեն մի քանի տարի շարունակ Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է:
Ռուսական լրատվամիջոցներում հրապարակված հոդվածում Սին գրել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը պետք է «հաստատուն կերպով պահպանեն հետպատերազմյան միջազգային կարգը»։
«Երկու կողմերն էլ պետք է համատեղ դիմադրեն ցանկացած փորձի, որն ուղղված է ռուս-չինական բարեկամության և փոխվստահության խաթարմանը», - Սիի հոդվածը մեջբերում է չինական պետական մամուլը։