Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստին դատախազը գույքային հայց ներկայացրեց նախկին նախագահի ու մյուս մեղադրյալների դեմ:
Մեղադրողը խնդրեց նրանց ճանաչել գույքային պատասխանող, Սերժ Սարգսյանից հօգուտ պետության բռնագանձել մոտ 4 միլիարդ դրամ:
Դատախազությունը երրորդ նախագահին մեղադրում է 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին: Ըստ մեղադրանքի՝ Երևանի Իսակովի պողոտայի և «Եռաբլուր» պանթեոնի հարակից հողատարածքը վաճառվել է շուկայականից ցածր գնով: Դատախազությունը պնդում է, որ Սերժ Սարգսյանը դա արել է հողամասերը «Տոյոտա-Երևան»-ին փոխանցելու համար: Այս ընկերության 30 տոկոսը պատկանում է երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանին:
Տե՛ս նաև այստեղ