Մատչելիության հղումներ

Դնեպրի վրա ԱԹՍ հարձակման հետևանքով կա 3 զոհ, 30 վիրավոր


Ապրիլի 17-ի գիշերը ռուսական կողմը «Շահեդներով» զանգվածային հարձակում են սկսել Ուկրաինայի Դնեպր քաղաքի վրա։ Հաղորդվում է երեք զոհի մասին:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ զոհվածների թվում կա մեկ երեխա։ Վիրավորների թիվը հասել է 30-ի, որոնցից հինգը երեխաներ են, ասել է ՕՎԱ-ի ղեկավար Սերգեյ Լիսակը։ Նրա խոսքով, հիվանդանոցներում մնում է 16 հիվանդ, որոնցից մեկի վիճակը ծանր է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու մարդ է մահացել։

Վնասվել են տներ, կրթական և մշակութային հաստատություններ, իսկ անօդաչուներից մեկն ընկել է քաղաքապետարանի մոտ, ասել է Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG