Մատչելիության հղումներ

Դոնեցկի մարզում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով սպանվել է ֆրանսիացի ֆոտոլրագրող


Դոնեցկի մարզ, Ուկրաինա, 21-ը սեպտեմբերի, 2025թ.
Դոնեցկի մարզ, Ուկրաինա, 21-ը սեպտեմբերի, 2025թ.

Դոնեցկի մարզում դրոնների հարվածի հետևանքով սպանվել է ֆրանսիացի ֆոտոլրագրող Անտոնի Լալիկանը։ Ուկրաինական աղբյուրների համաձայն՝ նույն հարձակման հետևանքով ուկրաինացի ֆոտոլրագրող Գեորգի Իվանչենկոն էլ վնասվածքներ է ստացել։

Ըստ Ուկրաինայի բանակի 4-րդ առանձին ծանր մեխանիզացված բրիգադի հայտարարության՝ լրագրողների վրա հարձակվել է ռուսական հեռակառավարվող տեսա-անօդաչու թռչող սարքը: Ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ նրանք կրում էին «PRESS» գրությամբ տարբերանշան։

38-ամյա Լալիկանը 2022 թվականից աշխատում է ուկրաինական ռազմաճակատում՝ որպես Hans Lucas գործակալության թղթակից։
2022 թվականից ի վեր Ուկրաինայում պատերազմը լուսաբանելիս զոհվել է ավելի քան 30 լրագրող և լրատվամիջոցների աշխատակից։

XS
SM
MD
LG