ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ODIHR) հրաժարվել է դիտորդներ ուղարկել հոկտեմբերի 4-ին Վրաստանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով։ Այս մասին հայտարարել է կառույցի ղեկավար Մարիա Թելալիանը։
Նրա խոսքով՝ Վրաստանը վերջին պահին է դիտարկման հրավեր ուղարկել, երբ քվեարկության օրվան մեկ ամսից էլ քիչ ժամանակ էր մնացել։ «Ընտրությունների թափանցիկ և արժանահավատ դիտարկումը մանրակրկիտ պատրաստություն է պահանջում», - նշել է ԵԱՀԿ պաշտոնյան։