«ԵՄ 90 օրով հետաձգում է ԱՄՆ դեմ նոր մաքսատուրքերի կիրառումը», - այսօր Х-ի իր օգտահաշվում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Դեր Լայենը։
ԵՄ գործադիր մարմնի ղեկավարի խոսքով՝ Բրյուսելն այս քայլին կդիմի ավելի քան յոթ տասնյակ պետությունների դեմ ամերիկյան մաքսատուրքերի եռամսյա սառեցման մասին Թրամփի հայտարարությանն ի պատասխան։
«Մենք ցանկանում ենք հնարավորություն ստեղծել բանակցությունների համար։ Ավարտին հասցնելով պատասխան մաքսատուրքերի ծրագիրը, մենք 90 օրվա ընթացքում չենք կիրառի, - գրել է Եվրահանձնաժողովի նախագահը և ընդգծել, - բայց եթե Վաշինգտոնի հետ բանակցությունները հաղջողությամբ չավարտվեն,այդ հակաքայլերը ուժի մեջ կմտնեն»։