Մատչելիության հղումներ

ԵՄ-ն բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը


ԵՄ-ն բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը, այսօր Երևանում հայտարարել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Նրան ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կոսն ու Փաշինյանը ի թիվս այլ հարերի քննարկել են Հայաստան–ԵՄ գործընկերության առաջնահերթությունները, առաջիկա անելիքները և փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին, տնտեսական գործընկերության խթանման ուղիներին, ինչպես նաև վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսությանը։

Նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսական աճի խթանմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ օժանդակությունը Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը, տրանսպորտային ու ենթակառուցվածքային զարգացմանը, փոքր և միջին բիզնեսի կարողությունների ընդլայնմանը։

Կոսն ավելի վաղ հայտարարել էր Եվրամիության կողմից Հայաստանի համար Դիմակայունության և աճի ծրագրի երկրորդ փուլի՝ ավելի քան 200 միլիոն եվրո ֆինանսավորման հատկացման մասին:

Կոսը նախքան Երևան ժամանելը Բաքվում էր: Տեղի իշխանությունների հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը:

XS
SM
MD
LG